ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը 4 ուժերի համատեղ գործողությունների արդյունքն է: Հակոբյանի կարծիքով, ոչ իշխանական ուժերի հանրահավաքները նոր իրավիճակ էին ստեղծելու երկրում, այդ պատճառով վարչապետի հրաժարականը պայմանավորված է իրենց գործողություններով:
Քառյակը, Հակոբյանի խոսքով, այսօրվա հանդիպման ժամանակ չի քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, իսկ ապրիլի 28-ի հանրահավաքը կայանալու է: